hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գնել Ավագյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:

Արարատի մարզում՝ Այնթապ գյուղում։

Ժամանակը սիրում էր անցկացնել:

Ընկերների և ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:

Ինքնամփոփ էր, քիչ ընկերներ ուներ, կապը պահում էր միայն նրանց հետ։

Երազանքները:

Շուտ ծառայել և հասնել իր ընտանիքին։

Վերջին զրույց:

Վերջին անգամ խոսել են նոյեմբերի 8-ին՝ եղբոր ծննդյան օրը։ Ասել է. «Շիմաքարին իմ տեղն էլ խունկ կվառե՛ք»։ Ասել էր, որ տանում են Եղեգնաձոր, բայց հետո զանգել ու ասել. «Շուշի ենք, ամեն ինչ լավ ա»։

Վերջին հերոսական մարտը:

Տեղի է ունեցել Քարինտակ գյուղում։ Հրամանատարը պատմել է, որ երբ իրենցից մեկը վիրավորվել է, հենց Գնելն է նրան օգնել։ ԴՄՊ-ի նշանառու էր, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։