
Ծնվել է:
Էջմիածնում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Սպորտը, ծառայությունը, որի համար 2019 թ. եղբոր հետ վերադարձել են Հայաստան՝ ՌԴ-ից։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Գրեթե միշտ միջնեկ եղբոր հետ ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ընկերասեր, հասնող, պատրաստ օգնելու ոչ միայն ընտանիքին, այլ նաև բոլորին։ Ասում էր. «Բա պիտի օգնե՛ք, բա ի՞նչ պետք ա անենք»։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Պատրաստ էր ցանկացած գործ կատարել։
Վերջին զրույց:
Ինքնակամ հոկտեմբերի 14-ին մեկնել է մարտի դաշտ՝ Ջաբրայիլ։ Սեպտեմբերի 15-ին զանգել և շշուկով ասել. «Լավ եմ»։
Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է հոկտեմբերի 15-16-ին Ջաբրայիլում, որտեղ կամրջի տակ են եղել, ԱԹՍ-ի հարվածից։ Ստացել է մեդալ մասնակցության համար, ունի շնորհակալագրեր։ Ծառայության ընթացքում եղել է գերազանցիկ, հրաման կատարող և կարգապահ սերժանտ։