hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Աղեկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:

Գեղարքունիքի մարզում՝ Արծվաքար թաղամասում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:

Ըմբշամարտով զբաղվելը. մասնակցել էր համայնքային մրցույթներին, ստացել մեդալներ ու պատվոգրեր։

Ժամանակը սիրում էր անցկացնել:

Ընկերների, ընտանիքի, հատկապես զարմիկների երեխաների հետ, որոնց շատ էր սիրում։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:

Համեստ, խելացի, մեծերին հարգող։ Նրան բոլորը հարգում էին, և նրա խոսքի հետ հաշվի էին նստում։

Երազանքները:

Բարձրագույն կրթություն ստանալ. ընդունվել էր համալսարան, սակայն մեկնեց ծառայության։

Վերջին զրույց:

Ծառայում էր Մեղրիում, ապա տեղափոխվել էր Ջաբրայիլ։ Հոկտեմբերի 9-ին ցերեկը զանգել և ասել. «Ամեն ինչ լավ ա»։

Վերջին հերոսական մարտը:

Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից խրամատներում գտնվելու ժամանակ։ Ծառայության ընթացքում ստացել է պատվոգրեր և շնորհակալագրեր, եղել է գերազանցիկ զինվոր։