
Ծնվել է:
Լոռվա մարզում՝ Ալավերդի համայնքում՝ Շնող գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Սպորտը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների, ընտանիքի և շրջապատում բոլորի հետ. ուներ սիրած աղջիկ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Աշխույժ, ընկերասեր, կատակասեր, ուրախ։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
9-րդ դասարանից բնակվում էր ՌԴ-ում, սակայն վերադարձավ, որպեսզի իր պարտքը տա հայրենիքին։ Սիրում էր լավ հագնվել։
Ստեղծագործություններ:
Նկարում էր։
Վերջին զրույց:
2017 թ. հունիսի 15-ին երեկոյան զրուցել է հարազատների հետ, շատ ուրախ և զվարթ խոսել։ Ասել է. «Ինչ ուղարկում ես, ամենալավն ուղարկի՛»։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել 2017 թ. հունիսի 16-ին Մարտունու դիրքերում։ Ճաշելու պահին դիպուկահարը կրակել է 3 զինվորների ուղղությամբ։