
Ծնվել է:
Երևանում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Երաժշտությունը, դհոլ նվագելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի, հատկապես փոքր քույրիկի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Յուրահատուկ, բոլորի մասին մտածող, հասնող, օգնող։ Ասում էին. «Երևի այս կեղտոտ աշխարհը նրա նման մաքուրի տեղը չէր, Աստված նրան տարավ»։
Երազանքները:
Բանակից հետո շարունակել դհոլ նվագել և ապահովել քույրիկին ամեն ինչով։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Ապրիլյան պատերազմի մասնակից էր, նախագահից ստացել էր թանկարժեք ժամացույց։ Երբ հարցնում էին, թե ինչու է պարգևատրվել, ասում էր. «Էէէ, մամ, մասնակցության համար ա»։
Վերջին զրույց:
Տեղի է ունեցել 2017 թ. հունիսի 16-ին։
Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է խաղաղ պայմաններում դիրքերում դիպուկահարի կրակոցից։