
Ծնվել է:
Արարատի մարզում՝ Բաղրամյան գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Սպորտով՝ ըմբշամարտով զբաղվելը. տարածաշրջանային մրցույթում զբաղեցրել էր 3-րդ տեղը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ուներ սիրած էակ. դասընկերուհին էր։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Նվիրված, ընկերասեր, յուրահատուկ տղա էր, հոգատար, ուշադիր։
Երազանքները:
Դառնալ սպորտսմեն, բացել սեփական սպորտդպրոցը և մարզել երեխաներին։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Ուր գնում էր, մայրիկին էլ հետն էր տանում, նեղանում էր, եթե մայրը չէր գնում հետը։
Վերջին զրույց:
Ասաց. «Շատ եմ հոգնել տանել-բերելուց», հայրը ոգևորեց՝ ասելով. «Դու սպորտսմեն տղա ես, հոգնել չկա՛»։ Վերջին խոսակցությունը եղել է 14:30-ի սահմաններում, ասել էր, որ «բլինդաժ»՝ պաշտպանական կառույց են սարքում հաց պատրաստելու համար։
Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է 16:30-ին ԱԹՍ-ի հարվածից Հադրութի շրջանում՝ Նորաշեն գյուղում։ Պատմում են, որ վախ չուներ, առանց զրահաբաճկոն մինչև վերջ առաջ էր գնում։ Արցախի ՊՆ-ի կողմից հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։