hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արգիշտի Ավագյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:

Վայոց ձորի մարզում՝ Վայք քաղաքում։

Ժամանակը սիրում էր անցկացնել:

Ընտանիքի հետ, շատ կապված էր իր 2-ամյա փոքր քրոջ հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:

Շփվող, ընկերասեր, ջիգյարով, թասիբով տղա էր։ Ձգտող էր, ուզում էր իր ուժերով հասնել ամեն ինչի, աշխույժ էր, ամեն հարցում աջակցող։

Երազանքները:

Դառնալ իրավաբան։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:

Նպատակասլաց էր, իր առջև դրված խնդիրները միշտ պետք է լուծեր։ Օգնում էր մայրիկին քույրիկի խնամքի հարցերում։

Վերջին զրույց:

Հոկտեմբերի 10-ին ասել էր, որ գնում է դիրքեր։ Մատը վիրավոր էր, հոր հետ էր խոսել, հայրը ոգևորել էր։

Վերջին հերոսական մարտը:

Իրենց դիրքը գրավված էր, հրամանատարը պատմում է, որ հետ նահանջելու հրամանին չի ենթարկվել, կյանքի գնով պահել է դիրքը մինչև վերջ։