hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Աղոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:

Վարդենիսում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:

Սպորտով՝ լողով զբաղվելը, իր մարզական կառուցվածքին հետևելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:

Ընկերների և ընտանիքի հետ, ուներ սիրած աղջիկ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:

Բարի էր, հասնող, բոլորին «ջան»-ով էր դիմում։

Երազանքները:

Բանկի կառավարիչ դառնալ, ապա բացել սեփական տարադրամի փոխանակման կետերը, որդի ունենալ, հոր անունը դնել, իսկ աղջիկ ծնվելու դեպքում կոչել Նարե։ Այժմ այդ անուն-ազգանունը կրում է նրա քույրը, որը ծնվել է Նարեկի զոհվելուց հետո։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:

Տաքարյուն էր, օրվա որ ժամն էլ լիներ, եթե ընկերները զանգեին, առանց երկմտելու կհասներ, անձնազոհ էր, օգնում էր հայրիկին։

Վերջին զրույց:

Հոկտեմբերի 6-ին զանգել էր, ասել. «Մա՛մ, հազիվ տղեդ կուշտ փորով հաց կերավ»։ Մայրը պատասխանել էր. «Չվախենա՛ս»։ Ասել էր. «Ստեղ վախ չկա, մամ ջան, տղուդ սխրանքների մասին կիմանա՛ս, շատ կհպարտանա՛ս»։

Վերջին հերոսական մարտը:

Տեղի է ունեցել Ջաբրայիլում հոկտեմբերի 6-ին։ Հետ նահանջի հրամանից հետո ուղարկվել էր զենքերի հետևից, բայց ԱԹՍ-ի հարվածից զոհվել է։