
Ծնվել է:
Տավուշի մարզում՝ Չինչին գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Լուսանկարելը, հատկապես մայրամուտները, հետաքրքրված էր քանդակագործությամբ, արվեստով։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ, ինչպես նաև սիրում էր շփվել տարիքով մեծ մարդկանց հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Համեստ, դրական, հասնող, օգնող, անձնազոհ։ Շատ նրբանկատ էր, առանց խոսքի՝ մեկ հայացքից ամեն ինչ հասկանում էր։
Երազանքները:
Լուսանկարչական տուն բացել, տուրիստական ընկերություն հիմնել, որպեսզի բոլորը ճանաչեն իրենց հիանալի գյուղը։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Ասում էր. «Մարդ ամեն ինչ գործով պետք է ապացուցի»։ Իր գյուղի մասին ասում էր. «Փոքրիկ Շվեյցարիա է, որի մասին ոչ ոք չի գիտի»։
Վերջին զրույց:
2021 թ. հուլիսի 26-ին բոլորին զանգահարել էր, կարծես մի բան զգացել էր։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել 2021 թ. հուլիսի 27-ին Վերին Շորժայում, որտեղ հարձակում է սկսվել։ Երբ օրապահն և հրամանատարը զոհվել են, ձայն է տվել. «Տղե՛ք, հավաքվե՛ք, հարձակվել են...»։ Պայքարել է մինչև վերջին շունչը։