hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտյոմ Վարդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:

Արմավիրի մարզում՝ Նոր Կեսարիա գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:

Զինվորական կյանքը, սովորել էր հակաօդային պաշտպանության մասնագիտություն, ոգևորվում էր իր համազգեստից։

Ժամանակը սիրում էր անցկացնել:

Բոլորի հետ շփվում էր։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:

Բոլորը շատ էին սիրում, խիստ, իր խոսքի տեր, չէր ստում և չէր սիրում, երբ իրեն են ստում, մեծ հայրենասեր էր, բարի էր և գաղտնապահ։

Երազանքները:

Զինվորական պաշտոնյա դառնալ, վարորդական իրավունք ստանալ։ Չէր ուզում, որ ծնողներն աշխատեն։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:

Չափից շատ կոկիկ էր, երբեք իրեն ավելորդություն չէր թույլ տալիս։ Չէր ասում, թե պատերազմում ինչ դժվարություններով է անցել։ Մեծ հաճույք էր ստանում մեքենա վարելուց։

Վերջին զրույց:

2021 թ. հոկտեմբերի 21-ին երեկոյան խոսել է մոր հետ, հարցրել հորից, պապից, իրենց գյուղից անհետ կորած տղաներից։ Մայրն ասել էր. «Եթե եկող լինի, ի՞նչ ուղարկեմ, տղե՛ս»։ Պատասխանել է. «Ոչ մի բան, փողերը պահի՛, հետ գանք, ինձ նոր զինվորական շորեր եմ առնելու, շատ են մաշվել»։

Վերջին հերոսական մարտը:

Տեղի է ունեցել Մարտունի 2 դիրքում, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։