
Ծնվել է:
Արագածոտնի մարզում՝ Ձորագլուխ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Սիրում էր էլեկտրական հոսանքով հետաքրքրվել, ամեն ինչ էր սիրում։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ, սիրած էակ ուներ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ընկերասեր, հասնող, գյուղում բոլորը նրան սիրում էին, շատ շփվող էր։
Երազանքները:
Ծառայել, եղբայրներով մի բան ստեղծել։
Վերջին զրույց:
2021 թ. հոկտեմբերի 12-ին՝ զոհվելու նախորդ օրը, ասել էր. «Արխային, սաղ խախանդ ա, լավ ա, հեսա տանելու են ավելի ապահով տեղ»։
Վերջին հերոսական մարտը:
2021 թ. հոկտեմբերի 13-ին առավոտյան զոհվել է Հադրութից տեղափոխվելու ընթացքում ԱԹՍ-ի հարվածից։