
Ծնվել է:
Արարատի մարզում՝ Լանջազատ-Զովաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Բնությունը, արշավները, եկեղեցիները, ազատ ոճի ըմբշամարտով զբաղվելը. մասնակցել է բազմաթիվ մրցումների, մեդալներ ուներ։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Սպորտով զբաղվելով, անգամ անծանոթ երեխաներին տանում էր մարզադպրոց, որտեղ պարապում էր։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր, հասնող, օգնող, ծառայող։ Ընկերների համար պահոցներ էր ուղարկում։
Երազանքները:
Բարձրանալ Արարատ սարը, ասում էր. «Բարձրանալու եմ բոլորից բարձր, վիդեո եմ անելու, երգեմ. «Ախ իմ երկրի հողին մեռնեմ, պետք է գնանք վաղ թե ուշ», ուղարկեմ քեզ։» Մատուռ կառուցել զորամասի մոտ, տունը վերանորոգել, դարձնել ավելի լուսավոր, տնկել եղևնիներ։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Շատ ուտել էր սիրում։ Մեծ ամանով ճաշն ուտում էր, ասում էր՝ «Գյա պա՛ն, չհասկցանք»։
Վերջին զրույց:
2021 թ. հոկտեմբերի 22-ին ասել էր. «Փոխե՛ք, փոխե՛ք լուսամուտները, փոխե՛ք, որ գանք, պսակվենք»։ Միշտ զանգելու ժամանակ բարձրախոս էին միացնում, ասում էր. «Բարի լույս, նաֆա՛ր, ինչ կա՞»։ Տատիկին ասում էր. «Քեզ պինդ պահի՛»։
Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է Ամարաս վանքի մատույցներում գրադի և ԱԹՍ-ի հարվածներից։ Եղբայրն էլ ծանր վիրավորվել էր, հետո մահացել։ Ընտանիքը լուրն իմացել է 2021 թ. հոկտեմբերի 24-ին։