hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռաֆիկ Բաբայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Արտաշատ քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Սպորտով, հատկապես ըմբշամարտով զբաղվելը, երգելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների, հարազատների, իսկ աշխատանքի վայրում երեխաների հետ։ Ընկերուհի ուներ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի, լուսավոր, հասնող, ուրախ, երբեք չէր տրտնջում, ոչ ոքի նեղություն չէր տալիս, ընկերասեր ու բարեկամասեր էր։

Երազանքները:
Տունը վերանորոգել, դառնալ ատամնատեխնիկ։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Ժպիտը նրան առանձնահատուկ էր դարձնում։ Չափից շատ բարի էր, մանկամտության հասնող պարզությամբ։ Միշտ հաշտարար էր, անգամ ամենածանր կոնֆլիկտները ժպիտով լուծում էր։

Վերջին զրույց:
2022 թ. սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգեց ու պատմեց, որ իրենց մոտ քննություն է եղել՝ վազք ու ձգումներ։ Ասում էր. «Բոլորը եկան, ձեռքով շնորհավորեցին»։ Սեպտեմբերի 28-ին ընկերոջն էր զանգել, ասել. «Մենք լավ ենք, դուք ձեզ լավ նայե՛ք»։

Վերջին հերոսական մարտը:
Առաջինն է վիրավորվել ԱԹՍ-ի հարվածից։ Հոկտեմբերի 4-ից սկսվել են որոնողական աշխատանքները։ Հոկտեմբերի 9-ին գտել ենք կոմայի մեջ։ Մահացել է բեկորային վնասվածքից։