hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Բաբելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Խոհարարական բաժնում սովորելը, նկարելը, քանդակագործությունը, արվեստը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի, ընկերների, հատկապես քրոջ հետ. ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի, ընկերասեր, նվիրված ու սիրելի շրջապատում և ընտանիքում։ Անսպառ հումոր ուներ, բոլորի հոգին լցնում էր իր ուրախությամբ։

Երազանքները:
Մեծ տուն կառուցել, որպեսզի բոլորով միասին ապրենք, ամուսնանալ ու սեփական ընտանիքը ստեղծել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Անկոտրուն էր, շատ դժվարությունների միջով էր անցել։

Վերջին զրույց:
2020 թ. նոյեմբերի 6-ին այնքան ուրախ էր, ասում էր. «Ամեն ինչ լավ ա, չմտածե՛ք, անպայման գալու եմ»։

Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է 2020 թ. նոյեմբերի 8-ին Մարտունու դիրքերում։