
Ծնվել է:
Լոռու մարզում՝ Վանաձոր քաղաքում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Օտար լեզուներ ուսումնասիրելը, սպորտով զբաղվելը, գրքեր կարդալը, ֆիլմեր դիտելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ բնության գրկում, ուներ սիրելի վայրեր, որտեղ հաճախ գնում էին միասին. Ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ընկերասեր, ազնիվ, բարի, հայրենասեր, միշտ օգնության ձեռք մեկնող։ Միշտ բոլորին անում էր միայն լավն ու բարին։
Երազանքները:
Ուսում ստանալ, ունենալ լավ աշխատանք, որը կնպաստեր պետության կայացմանն ու ամրապնդմանը։ Մարդն իր համար բացարձակ արժեք էր։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Անգիր գիտեր «Մենք ենք, մեր սարերը»։ Սիրելի գրքերից էր «Վերջին ուսուցիչը»։
Ըմբոստ էր, չէր սիրում անարդարությունը, նույնիսկ դասաժամին, եթե ինչ-որ մեկին վիրավորեին, նա պաշտպան կկանգներ։
Վերջին զրույց:
2020 թ. հոկտեմբերի 1-ին պապայի հետ է խոսել, ասել է. «Մենք պատերազմի դաշտում չենք, ամեն ինչ լավ է, հանգիստ եղե՛ք»։ Չնայած 1 ամսվա ծառայող լինելուն՝ ինքն էր պատրաստակամություն հայտնել մարտի ամենաթեժ կետում կռվելու և պայքարելու։
Վերջին հերոսական մարտը:
Մասնակցել է հատուկ գործողությունների։