
Ծնվել է:
Լոռվա մարզում՝ Տաշիր քաղաքում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Գյուղատնտեսությամբ զբաղվելը, ամեն ինչ հետաքրքրվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Լավ, խելոք, մարդկային, հասնող, բոլորին օգնող, աշխատասեր մարդ։
Երազանքները:
Տունը վերանորոգել, լավ աշխատանք ունենալ, կազմել ընտանիք և ունենալ երեխաներ։
Ստեղծագործությունները։
Նկարել է բնություն և եկեղեցիներ։
Վերջին զրույց:
Հոկտեմբերի 30-ին բոլորի հետ խոսել էր, ասել. «Ես լավ եմ, իմ համար մի՛ մտածեք»։
Վերջին հերոսական մարտը:
Նոյեմբերի 9-ին եղել է Հադրութում, հետո տեղափոխել են Մարտունի։ Այնտեղ էլ զոհվել է։ Մարտի ժամանակ թևերն է վնասված եղել, արնաքամ է եղել։