
Ծնվել է:
Սիսիան քաղաքում։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ՝ ամուսնացած էր, 2 երեխա ուներ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Սիրված էր բոլորի կողմից, կոլեկտիվի շրջապատի կողմից։ Շատ կենսուրախ էր, հումորով, միշտ ուրախ։
Երազանքները:
Երեխաներին մեծացնել, կրթության տալ, նոր տուն էր ձեռք բերել։ Հայրիկի գերեզմանները վերանորոգել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Ոչ մեկի չէր վնասի, մարդասեր, բարի։ Լուրջ, լուռ համեստ, քչախոս էր, որ խոսում էր՝ խոսքը ուժ ուներ։
Վերջին զրույց:
Նոյեմբերի 6-ին տխուր էր, հարցրեց. «Ի՞նչ կա-չկա Սիսիանում»։ Մի քանի բառ խոսեցին։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել նոյեմբերի 3-ից Շուշիում։ Անգամ ծանր մարտի ժամանակ հումորներ է արել, որ օրն անցնի։ Բոլորն ասում են՝ յուրահատուկ բնավորություն ունի։