
Ծնվել է:
Եղեգնաձորի տարածաշրջանում՝ Աղնջաձոր գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Իր գյուղը, ֆուտբոլ և մեծ թենիս խաղալը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Իր մեծ շրջապատի հետ, մայրիկի հետ էլ էր շատ կապված։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Երբեք ոչ ոքի չէր վիրավորի, միշտ շարժման մեջ էր, ակտիվ, բոլորի հետ ջանով էր խոսում։ Շատ շփվող էր, կապ չունի՝ մեծ թե՞ փոքր։ Որտեղ Ժիրայրն էր, այնտեղ խինդ էր, ծիծաղ, ժպտերես։ Լավատես էր շատ, շատ նվիրված որդի և ծնողների, և հայրենիքի համար։
Երազանքները:
Անպայման Արցախում ծառայել, իր գյուղը բարեկարգել
Վերջին զրույց:
Սեպտեմբերի 26-ին մի քանի անգամ զանգել էր, մայրը պետք է 27-ին գնար իր մոտ, ասել էր. «Մինչև չասեմ, առևտրի չգնա՛ս»։
Վերջին հերոսական մարտը:
Մարտակերտում պայթյունից զոհվել է։