hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովհաննես Գասպարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Շիրակի մարզում՝ Հոռոմ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Ամեն ինչը, բնությունը, հողագործությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Տանը՝ ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Նպատակասլաց, երազկոտ, տարիքից շուտ էր մեծացել։

Երազանքները:
Ուսումը ավարտել, ընտանիք կազմել, տուն կառուցել։ Անպայման Արցախում էր ուզում ծառայել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Իր ծննդյան օրը շատ էր սիրում։ Ամեն բան անում էր, որ մայրը ժպտա, ասում էր՝ «Ժպիտը միշտ դեմքիդ տեսնեմ»։
2016 թ. պատերազմի օրերին, երբ գյուղը օգնություն էր մատակարարում, մայրիկին ասել էր. «Թաքնվելու եմ, ակերի մեջ գնամ ու տղերքին օգնեմ», հետո մտել էր խանութ, զինվորների համար փոքրիկ կապոց էր պատրաստել, քաղցրով և նամակ էր գրել, ուղարկել։

Վերջին զրույց:
Հոկտեմբերի 8-ին ասել էր. «Մոմ եմ վառեմ մեր զինվորների ու քո համար, որ առողջ լինեք։ Մա ջան, խնդրեմ, կաղոթես, որ ողջ մնանք»։

Վերջին հերոսական մարտը:
Հոկտեմբերի 11-ին տեղափոխել էին Հադրութ։ Զոհվել է շրջափակման մեջ։