
Ծնվել է:
Սիսիան համայնքում՝ Շաքի գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Գյուղատնտեսությամբ զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների, ընտանիքի հետ, բազմազավակ ընտանիքի 10 երեխաներից մեկն էր։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ճարպիկ էր, սիրող իր տարիքով մեծերի հետ շփվել։
Օգնող, հասնող, նվիրված, աշխատասեր։
Երազանքները:
Չաշխատող քարի արտադրամաս ունեին, ասում էր. «Գնամ, վերանորոգենք, աշխատեցնենք»։
Վերջին զրույց:
Հոկտեմբերի 15-ին բոլորի հետ խոսել էր։
Վերջին հերոսական մարտը:
Հոկտեմբերի 16-ին զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Ասում են, որ մեն-մենակ աշխատում էր, չէր քնում։