
Ծնվել է:
Շիրակի մարզում՝ Կառնուտ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Սպորտը՝ հատկապես հունահռոմեական ըմբշամարտը։ Մրցումների է մասնակցել, մեդալներ ունի։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Տանը կամ մարզասրահում, անգամ տանն էր պարապում։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Օգնող, հասնող, ամեն հարցում սիրում էր առաջինը լինել, ոչ մեկի խնդրանք չէր մերժի։ Ամեն ինչի ինքնուրույն ուզում էր հասնել։ Բծախնդիր, լուրջ, ծանրակշիռ։
Երազանքները:
Համալսարանն ավարտել, մնալ իր գյուղում։
Քույրիկի հետ պլաններ էին գծում՝ ինչ պետք է անեն։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Ասած խոսքը արժեք ուներ։ Արդարամիտ, համեստություն էր սիրում ամեն ինչում։ Ռոբերտ Աբաջյանին էր պաշտում, պատվիրել էր իր նկարով և խոսքերով վերնաշապիկ։
Վերջին զրույց:
Հոկտեմբերի 13-ին բոլորի հետ խոսեց, այդ օրը 10 րոպեն մեկ զանգում էր։
Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից Ջաբրայիլում՝ Հավսլու գյուղում։ Շրջափակումից վիրավոր հրամանատարին հանել է։ Զոհվելուց հետո հայրը երազ է տեսել, ասել է. «Գացել եմ, հաջող անեմ, երկար չեմ կարա մնամ»։