hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Գասպարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Արմավիրի մարզում՝ Մյասնիկյան գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Սպորտը, հատկապես բռնցքամարտը։ Ուներ բազմաթիվ մեդալներ։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների, ընտանիքի և նշանածի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Յուրահատուկ տղա էր, նպատակասլաց և ստեղծող։

Երազանքները:
Բանակից գալուց հետո ընկերուհու հետ սովորել, ամուսնանալ, բացել արտադրամաս։ Ասում էր. «Թխվածքի արտադրամաս բացենք»։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:
**«**Չէ» բառ նրա համար չկար, բոլոր հարցերը լուծվող էին։ Հայրենասեր էր, բարի։
Ամբողջ գյուղը մեծ թե փոքր գիտեին նրան, հարգում ու սիրում էին։

Ստեղծագործություններ։

Քանդակագործությամբ է զբաղվել։

Վերջին զրույց:
Հոկտեմբերի 5-ին զանգեց, ասաց. «Չզանգեմ, չանհանգստանա՛ք, ուրեմն տեղս հարմար չի։ Երազում հարսանիք եմ տեսել»։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Հադրութում։ 200 հոգով դաշտում կռվել են։ Նռնակները վերցնելու պահին դիպուկահարը հենց սրտին է խփել։