hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարուժան Գեվորգյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Արմավիրի մարզում՝ Հուշակերտ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Իր ուժերով իր նպատակներին հասնելը

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Աշխատանքի վայրում, տանը, ընտանիքի հետ. մայրիկին շատ կապված էր, միշտ թև ու թիկունք էր։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Խելոք, աշխատասեր։

Երազանքները:
Ամուսնանալ, 4 երեխա ունենալ, լավ գործ ունենալ։ Ասում էր, որ պետք է անպայման ծառայի։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Վարակիչ ծիծաղ ուներ։ Միշտ զանգում էր և ասում. «Աշխարհի ամենասիրուն մամա՛, ո՞նց ես»։

Վերջին զրույց:
Հոկտեմբերի 24-ին բոլորի հետ ուզում էր խոսել։ Մարտունի 2 դիրքից տեղափոխվելիս Ֆիզուլի մեքենայից իջել է, տեսել է եղբորը վիրավոր, օգնել նրան, տեղափոխել հիվանդանոց։

Վերջին հերոսական մարտը:
Վիրավորվել է դիպուկահարի կրակոցից, զոհվել ՀՏԿՀ-ի հարվածից։ Միայնակ պայքարել է մինչ վերջին շունչը։