
Ծնվել է:
Արարատ քաղաքում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Մեքենաշինություն սովորելը, համակարգչով զբաղվելը, սպորտով՝ հատկապես լողով զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների տանը՝ համակարգչի մոտ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ընկերասեր, հավատարիմ, թույլի կողմը կանգնող, պայքարող, անվախ։
Երազանքները:
Ասում էր՝ «Ես պետք է գնամ ծառայեմ, դու կհպարտանաս ինձնով»։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Նպատակասլաց, համբերատար, ծայրահեղությունից ծայրահեղություն։
Չափազանց հանգիստ էր, բայց կարող էր շատ շուտ բռնկվել, եթե անարդարություն տեսներ։ Մեքենաներ էր սիրում, արագություն։
Վերջին զրույց:
Հոկտեմբերի 9-ին վիրավորվել է, փորձել են տեղափոխել, սակայն վերադարձել է մարտի դաշտ։ Նույն օրը խոսել են. լուռ տեղից էր զանգահարել, ուրախ ձայնով է խոսել, ասես հանգստյան տանը լիներ։ Ծնողները տեղյակ չէին, որ մարտի դաշտում է։ Պատերազմի ժամանակ ոգևորել է ծառայակիցներին, կատակներ արել։