
Ծնվել է:
Հրազդան քաղաքում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Ֆիզիկայի օլիմպիադաներին մասնակցելը, մաթեմատիկա, ֆիզիկա ուսումնասիրելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ, տաք եղանակներին հաճախ գնում էին Նարեկ անունով մատուռ
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Համեստ, օգնող, հասուն, ընկերասեր։
Երազանքները:
Ծրագրավորող կամ պատգամավոր դառնալ։ Ընկերները իրար մեջ որոշում էին, թե ով է լինելու նրա վարորդը կամ թիկնապահը։ Բայց ասում էր. «Աստծուց առաջ չընկնենք»։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Ազնիվ, պարտաճանաչ, երբեք գործը կիսատ չէր թողնում։
Վերջին զրույց:
Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը անծանոթ համարից զանգեց, ասաց «Նորմալ ա, հրամանատարները հեռախոսները վերցրել են, մենք ապահով տեղում ենք, տեղ չեմ կարող ասել»։ Հոկտեմբերի 8-ին էլ զանգեց, մայրն ասաց. «Տղես, ես քեզ լիքը պաչում եմ», ասաց. «Ես էլ քեզ, մամ»։
Վերջին հերոսական մարտը:
Հավանաբար տեղի է ունեցել Հադրութի շրջանում՝ Հակակու գյուղում։ Թշնամու հրապարակած հոլովակներում երևում է, թե ինչպես է Հայկը մարտնչել մինչև վերջին շունչը։