
Ծնվել է:
Վանաձորում։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների, փոքր քույրիկի, մայրիկի հետ
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Տարբերվող, հանգիստ, հավասարակշված։ Նրա կարծիքի հետ բոլորը հաշվի էին նստում։ Աշխատասեր էր, ամեն ինչ էլ կաներ, միայն ծնողներին նեղություն չտար։
Երազանքները:
Վարորդական իրավունք ստանալ, մեծ տուն ունենալ, մեծ ընտանիք՝ 3 երեխա։ Իր ուժերով ուզում էր հասնել ամեն ինչի։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Մի հայացքից հասկանում էր ամեն ինչ։
Եզակի անձնավորություն էր։
Վերջին զրույց:
Սեպտեմբերի 29-ին զանգեց, հարցնում էր. «Մամ ջան, լուրերով ի՞նչ են ասում»։ Մայրն ասաց, որ լսել է, որ մեծ զորք է գալիս օգնության։ Ասաց. «Լավ ա լինելու, չմտածե՛ս»։
Վերջին հերոսական մարտը:
Սեպտեմբերի 30-ին դիպուկահարի հարվածից զոհվել է։ Մինչ այդ ուղեղի ցնցում է ստացել, տարել են թաքստոց։ Երբ ուշքի է եկել, ասել է. «Զենքս տվե՛ք»։ Վերցրել է զենքը և գնացել նորից մարտի դաշտ։