hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Զալինյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1993 թվականի մարտի 3-ին, Ստեփանավանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչ: Ընդհանուր ուրախ մարդ էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի ու ընկերների հետ, չէր շտապում սիրած էակ ունենալ, ասում էր՝ «կայանամննոր»։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հյուրասեր, հասնող ու ընկերասեր էր, իրան կնեղեր, բայց բոլորին կհասներ։

Երազում էր
Հյուրատուն ստեղծել ու գյուղում մնալ։

Յուրահատկություններ
Բոլորին օգնող էր, ուրախ մթնոլորտ էր ստեղծում։ Պատերազմից փրկվել էր, բայց հետ էր վերադարձել ընկերներին օգնելու։

Վերջին զրույցը
Եղել է 2020թ. հոկտեմբերի 13-ի երեկոյան։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 13-14-ին, Մարտունիում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ ընկերոջը օգնելու ժամանակ։