hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարություն Մանուչարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1988 թվականին hունիսի 13-ին, Ադրբեջանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորական գործը։ Չնայած սոցիալապես անապահով պայմաններին, երբեք չէր դժգոհում ու մշտապես առաջ էր շարժվում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ կամ աշխատելով:

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ խարիզմատիկ անձնավորություն էր և լավ բնավորություն ուներ։ Չնայած մայոր լինելուն, շատ համեստ մարդ էր։

Երազում էր
Մեծացնել իր բնակարանը, գյուղում բիզնես հիմնել և մեքենա գնել։ Երազում էր նաև փոխգնդապետի կոչում ստանալ։

Յուրահատկություններ
Նվիրված էր հայրենիքին։ Չնայած բարձր պաշտոնին, երբեք իրեն բարձր խավի չէր դասում։ Սիրում էր կրակային պատրաստությունը, պարաշյուտային թռիչքները, մեծ սեր ուներ դեպի հողը։

Սիրում էր
Նկարչությունը և շներին։

Վերջին խոսքերն էր
«Հեսա հաղթում ենք, մամ ջան, կգամ կհասնեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 10-ին, Հադրութում։ Մասնակցել է Ջաբրայիլի, Աղդամի, Քարին տակի, և Ֆիզուլի մարտերին։ Ստացել էր «2-րդ Մարտական» շքանշան։