
Ծնվել է
2000թ. դեկտեմբերի 6-ին Մոսկվայում
Ուսումն ավարտելուց վեց ամիս առաջ զորակոչվեց բանակ
Պատրաստ պաշտպանելու հայրենիքը
Ազատի հետ խոսելիս կյանքով էիր լցվում
Ցանկություն էր առաջանում ապրել գեղեցիկ
Ամեն կենացի ժամանակ կրկնում էր
Թե այս կյանքում կա լավություն, եկեք չանենք իրար վատություն
Ծառայության առաջին վեց ամիսները
Անցկացրեց Տավուշի Բերդի զորամասում
Իր բարձր պատրաստվածության շնորհիվ
Ներգրավվեց ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորքերում
Չափազանց գաղտնապահ էր
Անսահման հավատարիմ զինվորական երդմանը
Պատերազմի առաջին իսկ օրից
Մարտնչեց Ջրականում, Հադրութում, Քարվաճառում, Սանասարում ու Սարատակում
Կյանքը վտանգելով
Իր ջոկատի հետ շրջափակումից դուրս բերեց բազմաթիվ զինվորների
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 20, Սարատակ