
Ծնվել է
2000թ. դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում
Մանկուց անհանգիստ էր, եռանդուն, կյանքով լեցուն
Իր շուրջը լույս ու ծիծաղ էր սփռում
Խելացի էր, բայց անկանխատեսելի
Մի օր կարող էր դասը չսովորել, մյուս օրը բոլորին անակնկալի բերել իր փայլուն պատասխաններով
Ապրում էր երաժշտությամբ
Դհոլը նրա երկրորդ հոգին էր
Երազում էր
Ավարտել ծառայությունն ու ընդունվել կոնսերվատորիա՝ դառնալու մեծ երաժիշտ
Իր կատակներով, երաժշտությամբ ու համառ բնավորությամբ
Դարձավ սիրելի ընկեր ու վստահելի զինվոր
Մարտի դաշտում
Բարձրացնում էր ընկերների ոգին, դհոլ նվագում՝ ասելով, որ իրական ռազմիկը երբեք չի կոտրվում
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 12, Ջրական