hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վիգեն Գեվորգյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է

2001թ. հունվարի 1-ին Արագածոտնի մարզի Ակունք գյուղում

Սովորում էր

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետում

Առողջական խնդիրների պատճառով «Մուրացան» հոսպիտալում էր

Չսպասելով դուրսգրմանը՝ շտապել է առաջնագիծ՝ միանալու ընկերներին

Հերոսական դիմադրություն և շրջափակում

Հադրութից Մարտունի վերադառնալու համար ստիպված են եղել ոտքով անցնել 80 կմ՝ սարերով ու անտառներով

Վիգենի մայրը հիշում է «Վիգենս կյանքն էլ էր սիրում, մարդկանց էլ, շա՜տ, սիրում էր կյանքը լիարժեք վայելել, ինքը շատ անելիքներ ուներ, ինքը սիրուն կապրեր, սիրուն կապրեցներ, ինքը լավ մարդ էր դառնալու…»

Վերջին մարտը

2020թ. նոյեմբերի 7, Կողակ բարձունք