hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Մխիթարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է

2001թ. մարտի 11-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում

Ընտանիքի միակ արու զավակն էր

Մեծացել է հայրենասեր ընտանիքում, որտեղ հերոսների պատմություններն ամենօրյա խոսակցության մաս էին

Պատասխանատու էր, խելացի, ազնիվ ու կատակասեր

Ուզում էր ստեղծել իր բիզնեսը, աշխատել, կայանալ

Երբ սկսվեց պատերազմը

Առաջիններից էր, որ մտավ կռվի ամենաթեժ կետերը

Շրջափակման մեջ հայտնվելուց հետո

Հրաշքով փրկվեցին, ընկերոջն ասաց. «Եթե այսքանից հետո փրկվեցինք, ուրեմն անմահ ենք»

33 օր կռվեց

Մինչեւ վերջին պահը մարտնչեց ընկերների կողքին

Վերջին զրույցը

Ծնողների հետ խոսել էր հոկտեմբերի 29-ի երեկոյան՝ չտալով մտահոգության ոչ մի պատճառ

Հավերժության ճամփա

2020թ. հոկտեմբերի 30, Մաճկալաշեն