
Ծնվել է
2002թ. մարտի 23-ին Երևանում
Մանկուց զբաղվում էր սպորտով
Նախ սամբոյով, ապա ձյուդոյով
Կարճ ժամանակում դարձավ հավաքականի անդամ
2020թ. դարձավ Հայաստանի սամբոյի չեմպիոն
Նրա կարգապահությունն ու աշխատասիրությունը
Մեծ ապագա էին խոստանում սպորտում
Երբեք կանգ չէր առնում
Միշտ նոր բան սովորելու, զարգանալու ձգտում ուներ
Ցանկանում էր ուսումը շարունակել Մոսկվայում
Դառնալ ատամնատեխնիկ և հիմնել սեփական գործը։
Զորակոչվեց բանակ
Հպարտությամբ էր մեկնում՝ խոստանալով պաշտպանել թույլերին ու ծառայել արժանապատվորեն
Ամեն զանգելիս հարցնում էր
Տեսնես, երբ վերադառնամ ծառայությունից, կտեսնե՞մ Բոնիին
Բոնին լավ է
Բայց Գոռը էլ չի տեսնի իր սիրելի շանը
Հերոսի վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 18, Մարտակերտ