
Ծնվել է
2000թ. հոկտեմբերի 17-ին Երևանում
Մանկուց ակտիվ էր, կենսուրախ ու ջերմ
Սիրում էր պարել և մասնակցում էր դպրոցական բոլոր միջոցառումներին
Մաթեմատիկան ու հայոց լեզուն սիրելի առարկաներն էին
Ընդունվել էր ՀՊՏՀ վիճակագրության բաժինը, բանակից հետո ուզում էր տեղափոխվել ֆինանսների բաժին
Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել է բանակ
Մարտական դիրքի ավագն էր, աչքի էր ընկնում կարգապահությամբ ու ընկերասիրությամբ
Երբեք չէր հուսահատվում
Մարտի ընթացքում նրա ոգին անկոտրում էր, կռվում էր անհավասար մարտում, բայց առանց վախի
Նրա շքանշանները դեռ մնում են Մատաղիսի զորամասում
Ամրացված զորամասային հագուստին
Վերջին մարտը
2020թ. սեպտեմբերի 27, Մատաղիս