
Ծնվել է
2000թ. սեպտեմբերի 30-ին Երևանում
Մանկուց աչքի էր ընկնում
Աշխույժ բնավորությամբ, ընկերասիրությամբ ու ստեղծագործական ձիրքով
Մեծացել էր արժանապատիվ արժեքներով ընտանիքում
Սիրում էր շախմատը, գրում էր բանաստեղծություններ ու երգեր հաղթանակի, սիրո և պայքարի մասին, աշխատել որպես խոհարար
Ընկերների հետ դիրքում փոքրիկ մատուռ էին կառուցել
Ասում էր՝ «Դիրքը սուրբ տեղ է…»
Երբ պատերազմը սկսվեց
Առաջին գծում էր, ոչ միայն մարտնչում էր, այլև օգնում վիրավոր ընկերներին
Նահանջելու հրաման ստացավ
Շարունակեց պայքարը ու ընկերոջ հետ մնաց դիրքում
Վերջին տողերը
«Ես համոզված եմ, որ կհաղթենք մենք,
Մենք կհաղթենք, որովհետև միասին հզոր ուժ ենք…»
Վերջին մարտը
2020թ. սեպտեմբերի 27, Մատաղիս