hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռուստամ Պողոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է

1995թ. նոյեմբերի 5-ին Արմավիրի Էջմիածին քաղաքում

Մանկուց հետաքրքրված էր

Երաժշտությամբ, արվեստով և հոգևոր արժեքներով

Սիրում էր նվագել

Դուդուկ, կլարնետ, դհոլ, դաշնամուր, կիթառ

2013թ. ընդունվել է Գևորգյան ճեմարան

Այստեղ ձևավորվեց ծառայության առաքելությունը

Ձեռնադրվել է սարկավագ ու զորակոչվել բանակ

Հավատքը չէր բաժանում հայրենիքից. «Ճեմարանն ինձ սովորեցրեց ծառայել Աստծուն, բանակը թող սովորեցնի ծառայել հայրենիքին»

«Խաչ նվիրող Ռուստամը»

Ձեռքով պատրաստում ու զինվորներին էր բաժանում փայտե խաչեր

Չնայած թոքաբորբով հիվանդ լինելուն՝ հրաժարվեց բուժումից

«Հոսպիտալում պառկած տղաներն ավելի շատ կարիքն ունեն բուժման, ես ռազմադաշտում եմ պետք»

Վերջին խոսքերը

«Մենք կանգնելու իրավունք չունենք»

Վերջին մարտը

2020թ. հոկտեմբերի 28, Կարմիր Շուկա