
Ծնվել է
2001թ. հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում
Պապը՝ Սամվելը
1992թ. զոհվել էր հայրենիքի պաշտպանության համար
Ընդունվել էր ԱրՊՀ իրավաբանական ֆակուլտետը
Պատերազմը կիսատ թողեց նրա ուսումը
Մանկուց աչքի էր ընկնում
Աշխույժ ու անմիջական բնավորությամբ
Սիրում էր սպորտը
Զբաղվել է ձյուդոյով և ուշու-սանդայով՝ արժանանալով մրցանակների
Պատերազմի ընթացքում մասնակցել է
Մարտունու, Կարմիր Շուկայի և Վարանդայի թեժ մարտերին
Ալեքսեյն ու մարտական ընկերները
Կռվեցին մինչև վերջին շունչը
Ծնողները երբեք չիմացան
Թե որտեղ էր գտնվում
Միշտ ասում էր
Ապաստարաններում են
Նրա սխրանքների մասին
հայրը իմացավ միայն ամիսներ անց՝ որդուն որոնելիս
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 25, Վարանդա