hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Պողոս Մելիքյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է

1997թ. հունվարի 6-ին Շիրակի մարզի Արևշատ գյուղում

Բարի ու մարդասեր հոգի ուներ

Կյանքի ամեն օրը նվիրում էր ուրիշներին օգնելուն

Մանկուց երազում էր բժիշկ դառնալ

Աշխատում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում և սովորում

Երբ սկսվեց պատերազմը

Կամավորագրվեց և մեկնեց ռազմաճակատ՝ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու

Անցավ պատերազմի ամենաթեժ կետերով

Հասավ Շուշի. ոչ միայն բուժում էր, այլև կռվում

Վերջին զանգը

Վերջին անգամ ընտանիքը ձայնը լսեց, երբ ուրախ պատմում էր, թե ինչպես էին Ասկերանից տասը վիրավոր դուրս բերել շրջափակումից

Եթե պատերազմից վերադառնամ

«Նշանվեմ, երեխա ունենամ, որ եթե նորից պատերազմ լինի, գոնե մի ժառանգ թողնեմ հայրենիքին»

Վերջին մարտը

2020թ. նոյեմբերի 6, Շուշի