
Ծնվել է
1990 թ մարտի 4-ին Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում
Խելացի էր, նպատակասլաց ու աշխատասեր
Սերը դեպի օդն ու ինքնաթիռները ձևավորվել էին դեռ փոքրուց
Հետաքրքրված էր պատմությամբ
Երբեք չէր բավարարվում դասագրքային գիտելիքներով
Շարունակեց ուսումը ռազմաավիացիոն համալսարանում
Որպես կյանքի կոչում ընտրելով հայրենիքի պաշտպանությունը
Երբեք չէր վարանում
Թռիչքներն անընդմեջ էին, վտանգները՝ մշտական
Հատուկ մարտական առաջադրանքի ժամանակ
Ցոլակը և մարտական ընկերները զոհվեցին
Գիտեր, որ այդ թռիչքը կարող էր վերջինը լինել
Բայց իր պարտքը վեր դասեց սեփական կյանքից
Միշտ ասում էր. «Ես հերոսի մահով եմ մեռնելու»
Երկու երեխաները մեծանալու են հոր սխրանքի պատմություններով
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 14