
Ծնվել է
1985, նոյեմբերի 26-ին Տավուշի Դիլիջան քաղաքում
Ազնիվ, հավասարակշիռ ու հայրենասեր էր
Կյանքի մեծ մասն անցկացրեց ծառայության մեջ՝ պաշտպանելով ոչ միայն իր ընտանիքը, այլև հայրենիքի սահմանները
2007-ին ընտանիք կազմեց
Աշխարհի որ կետում էլ լիներ, ծննդյան ու ամուսնության տարեդարձին ծաղիկներ էր ուղարկում կնոջը
Կյանքում բազմաթիվ մարտահրավերների միջով էր անցել
Խաղաղապահ առաքելություն էր իրականացրել Սիրիայում, Լիբանանում, Կոսովոյում, Գերմանիայում և Աֆղանստանում
Վերջին առաքելությունից հետո
Վերադարձավ, նորոգեց տունը, սակայն վայելեց այն ընդամենը 10 օր
Սկսվեց պատերազմը
Առանց երկմտելու մեկնեց առաջնագիծ. հայրենիքի պաշտպանությունն առաջնային էր
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 19-ին վերջին անգամ զանգահարեց կնոջը. «Կյանքս, կարոտել եմ բոլորիդ, սիրում եմ ձեզ»
Այնուհետև զանգեց եղբորը
«Շրջափակման մեջ եմ, ընկերներիս սպանել են, ես եմ մնացել, բայց հույս չկա, որ կփրկվեմ։ Խնդրում եմ՝ տղերքիս լավ կնայեք, ուրիշ բան չեմ ուզում...»
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 19