
Ծնվել է
1989թ. ապրիլի 2-ին Արմավիրի մարզի Ծիածան համայնքում
Մեծ սերը դեպի հայրենի հողն ու ընտանիքը
Արտահայտում էր իր աշխատասիրությամբ
Սկսվեց ծառայությունը
Զինվորական կարգապահությունը, ուժեղ կամքն ու հայրենասիրությունը դարձան նրա բնավորության անբաժանելի մասը
Սկսվեց պատերազմը
Կամավորագրվեց՝ առանց երկմտելու, առանց ընտանիքին հայտնելու
Անձնազոհ զինվոր էր
Քնապարկը զիջում էր մարտական ընկերներին՝ ասելով, որ ինքը գյուղի տղա է, դրա կարիք չունի
Միշտ խրատում էր մարտիկներին, որոնք մտածում էին նահանջելու մասին Վստահ լինելով, որ հաղթանակը միայն առաջ նայելու մեջ է
Մինչ վերջին շունչը մնաց
Իր գաղափարների, իր երդման ու ընկերների կողքին
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 13, Ջրական