hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Շիրազ Խաչատրյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է

1989թ. հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում

Մեծացավ լեռների ու քամիների մեջ

Ամուր հողին կպած, ուժեղ, հավատով լի

Երիտասարդ տարիքից աշխատում էր

Հոգ տանում ընտանիքի մասին, կյանքին նայում աչքերը բաց ու չէր վախենում

Նվիրված ամուսին էր, հոգատար հայր

Ուժն ու կյանքը երկու երեխաներն էին

Տագնապով զանգեցին դիրքերից

Շիրազն արձակուրդում էր. առանց մեկ վայրկյան վարանելու՝ հագավ համազգեստը

Հեռացավ՝ առանց ետ նայելու

Եթե ես չգնամ, ուրիշն էլ չի գնա… Մենք ո՞նց ապրենք հետո

Մարմինը մնաց Կուտականի լեռներում

Ամիսներ շարունակ, անձրևի ու ձյան տակ

Ամեն առավոտ կինը նայում էր լեռներին

Այնտեղ ամուսնու մարմինն էր

Վերջին մարտը

2022թ. սեպտեմբերի 13, Կուտական