hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հենրիկ Սողոմոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001թ. մայիսի 12-ին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում

Մանկուց աչքի էր ընկնում
Աշխուժությամբ, ստեղծագործ մտքով և բարությամբ

Փոքրուց հետաքրքրվում էր դերասանությամբ
Բակում երեխաների համար միջոցառումներ էր կազմակերպում

Սիրում էր գեղարվեստական գրականություն
Սովորում էր օր ու գիշեր՝ համալսարան ընդունվելու համար

Դպրոցն ավարտելուց հետո
Ընդունվել էր Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ

Ծառայությունից հետո ուզում էր
Քրոջ հետ ապրել Երևանում, վայելել ուսանողական կյանքը և դերասան դառնալ

Անկեղծ ու հավասարակշռված էր
Փորձում էր մարդկանց մեջ միայն լավը տեսնել

Երբ զոհվեց հրամանատարը
Ամբողջ գիշեր մնաց հրամանատարի մարմնի մոտ՝ կատարելով իր պարտքը

Վերջին մարտը
2020թ. սեպտեմբերի 28, Մատաղիս