hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Գալստյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001թ. օգոստոսի 10-ին Երևանում

Ջերմ ու լուսավոր բնավորություն ուներ
Մեծ երազանքներ, որոնք չիրականացան

Մամ, կրտսեր սերժանտ եմ
Օրինակելի ծառայության համար ստացավ կրտսեր սերժանտի կոչում

Պատերազմի օրերին սոված ընկերների մասին էր մտածում
Սնունդը թաքցրել էր, հետո, երբ տղաները սոված էին, փոսից հանել ու բաժանել

Մամ ջան, ես լավ եմ, համբուրում եմ
Մայրը վերջին զանգը ստացավ որդուց

Կյանքը տվեց՝ ընկերոջը փրկելու համար
Վազեց դեպի ընկերը՝ փորձելով պաշտպանել նրան, ու երկուսն էլ անմահացան նույն խրամատում

Մարտի 8-ին ծաղկամանով ծաղիկներ էր նկարել
Ու նվիրել մայրիկին, հիմա այդ նկարը նրա լուսանկարի կողքին է

Վերջին մարտը
2020թ. նոյեմբերի 2, Մարտունի 2