
Ծնվել է
2001 թվականի հուլիսի 8ին, Հրազդանում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, քույրիկի, ընկերների և հորեղբոր տղայի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Խելացի, բանիմաց, գրագետ և մեծըրին հարգող էր։
Երազում էր
Ընդունվել համալսարանում և բարձրագույն կրթություն ստանալ։ Նա ընդունվել էր համալսարան, սակայն այդ մասին լուրը իմացել է ծառայության ընթացքում։
Սիրում էր
Կատակներ անել։
Վերջին խոսքերն էր
«Մեզ տեղափոխում են, իմ մասին ինչ էլ ասեն՝ դու չհավատաս, եթե մի բան էլ պատահի, լուրը արագ կիմանաք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ. Հոկտեմբերի 31-ին Մարտունիում։ Մոտիկ ընկերը վիրավորվել էր և նա չի թողել ընկերոջը, ասելով՝ «Ինչ էլ լինի, միասին ենք լինելու»։