hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Աբրոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի դեկտեմբերի 1-ին, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամենապարզ բաները, ճոխություն ընդհանրապես չէր սիրում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ։ Բոլորին հավասար սիրուվ էր, իսկ ընկերների հետ առանձնահատուկ ջերմ էր։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա բարի էր, կամեցող, նվիրված ու անմիջական։

Երազում էր
Զինվորական դառնալ։ Դեռ դպրոցական տարիքից ասում էր, որ շատ է սիրում սպայական գործն ու զինվորի ծառայությունը։

Սերը մնաց անավարտ
Նշանվել էր` խոստանալով անպայման վերադառնալ…

Յուրահատկություններ
Չէր սիրում, երբ մարդիկ շփվում էին իր հետ որևէ նյութական շահից ելնելով։ Նրա համար ամենակարևորը մարդկային շփումն էր։

Սիրում էր
Համակարգչով մոնտաժային ծրագրեր ստեղծել։

Վերջին զանգը մոր հետ
- Չվախենաս, չերկմտես, մամ։ Անջատեմ, քնեմ, խախանդ ա։
- Սպասում եմ զանգիդ
- Չգիտեմ, մամ, խոսք չեմ տալիս

Տղեք, թռանք, սենց ուժեղ չէր էղել
Մտածելով, որ մայրն անջատել է հեռախոսը ասել էր նա… Մի փոքր անց կապը կորել է։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ. Հոկտեմբերի 28-ին Կարմիր Շուկայում։ Պատերազմի ժամանակ մեքենայով տեղափոխել է 45 զինվոր և այդ ընթացքում ԱԹՍ-ով հարվածել են, բայց նա չի կանգնել։ Գեներալը ասել է, որ կանգնի, բայց Վահեն շարունակել է վարել, որովհետև կանգնելու դեպքում բոլորը կարող էին զոհվել։ Երրորդ հարվածից հետո էլ չէր կանգնել և կարողացել էր բոլորին հասցնել անվտանգ վայր։