
Ծնվել է
1982թ. հունվարի 30-ին՝ Ստեփանակերտում։
Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Ուրախ, նվիրված և հարգված մարդ էր։ Ուշադիր էր իր գործին և սիրում էր լավ տրամադրություն ստեղծել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։
Երազում էր
Երեխաները՝ Լիդիան ու Հայկն ուսադիրներ կրեն, Լիդիան նոտար կամ դատախազ դառնա, Հայկն իր գործը շարունակի, Դիանան բժշկուհի դառնա։
Ասում էր
Պետությունը սահմանից է սկսվում
Յուրահատկություններ
Շատ պահանջկոտ էր և կարգապահություն էր շատ սիրում։
Վերջին զրույց
Նոյեմբերի 9-ին, ժամը 10։05-ին։ Չնայած ծանր իրավիճակին, տրամադրությունը վատ չէր։ Ընթացքում լսվում էին ուժեղ կրակոցների և պայթյունների ձայներ։ Նա ասել է, որ 5 րոպեից նորից կզանգի, բայց այդպես էլ չի զանգել։
Վերջին հերոսական մարտը եղել է
Արկերի տակ։ Նա անդադար վառելիք էր տեղափոխում մի դիրքից մյուսը, որ ոչ ոք սոված չմնա։