hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Օնիկ Հովսեփյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թվականի հունվարի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Մարտունի քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հաղթանակը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ, ուներ որդի՝ Դավիթը, ծնված 2018-ին։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կենսուրախ, բարի, ընկերասեր, արդարամիտ և նվիրված հայրենիքին։

Երազում էր
Խաղաղ կյանք ունենալ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապրել։ Ուզում էր ավարտին հասցնել տան դիմացի խանութի կառուցումը։

Յուրահատկություններ
Ուրախություն ու խաղաղություն էր բերում այնտեղ, որտեղ լինում էր։

Սիրում էր
Կենացներ ասել և դա իր մոտ լավ էր ստացվում։ Նաև սիրում էր մեջբերումներ անել գրքերից։

Վերջին խոսքերն էր
Նոյեմբերի 9-ին քրոջ ծնունդին ասել է. «Քո պատվին թշնամուն հետ շպրտեցինք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Մարտունու շրջանի Կոհակում։ Եղել է շտապօգնության վարորդ, միաժամանակ մասնակցել մարտերին։