
Ծնվել է
1992 թվականի մայիսի 24-ին, Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքին ծառայելու և զինվորական դառնալու միտքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ամուսնացած էր և ուներ երկու զավակ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հարգված սպա էր, զինվորներն իրեն շատ էին սիրում։
Երազում էր
Հայրենիքի պաշտպան դառնալ՝ ինչը իրականացավ, ինչպես նաև ցանկանում էր տուն ունենալ։
Սիրում էր
Որս և ձկնորսություն։
Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 5-ին ասել է՝ «Դիրքեր ենք գրավել, չանհանգստանաք, ոչ մի տեղ չգնաք»։ 3 ժամ անց զոհվել է։
Վերջին հերոսական մարտը եղել է
Մարտունու շրջանում՝ Ղալբանդում։ Մասնակցել է նաև 4-օրյա պատերազմին՝ որպես դիպուկահար։