hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լավրիկ Նագդալյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1963թ. հունվարի 24-ին Կիրովաբադում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունը հայրենիքին։ Նա 1994 թվականին կամավորագրվել էր սահմանապահ ջոկատներում և այդ ժամանակվանից ի վեր ոգեշնչվում էր հայրենիքի ծառայությամբ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Զինակից ընկերների և երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Բարի ու անկեղծ մարդ էր։ Շատ մարդամոտ, փոքրերի հետ փոքր էր, մեծերի հետ՝ մեծ։

Երազում էր
Տեսնել իր երեխաներին ամուսնացած և իր թոռներին ծնված։ Նաև խորապես ցանկանում էր, որ երեխաները պատերազմ չտեսնեին։

Վերջին զրույց
Պատերազմ գնալուց հետո 10 օր կապ չեն ունեցել, որից հետո նա համարվել է անհայտ կորած։ Ամեն պատերազմ գնալուց ասում էր՝ «Բա որ ես չգնամ, էլ ով պիտի գնա»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Ջրականում։